Կիպրոսի դեսպանի հետ հանդիպմանը Նարեկ Կարապետյանը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումը
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանն ու Կիպրոսը կապված են հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությամբ։ Խմբակցության ղեկավարը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, նոր