Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը
Իր ելույթի ընթացքում նախարար Թորոսյանը Կառավարության անունից շնորհավորել է Ուկրաինայի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։