Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. Դրվագ Գ. Ջալալ Մեծի տապանաքարը. Monument Watch
Monument Watch. Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպն այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն