Հովհաննես Իշխանյանը սահմանադրական հանրաքվեն կեղծելու գործընթացի մեկնարկը հիմնավորում է ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով
Հիմա փաստացի ընտրական օրենսգրքում խտրական փոփոխություն են կատարել, որով Հայաստանի 100 հազարավոր քաղաքացիների զրկել են ընտրական իրավունքից։ Սա արդեն հանրաքվեի կեղծիք է, որովհետեւ հանրաքվեների մասին օրենքում կետ կա, որ առնվազն 25 %-ը պետք է մասնակցություն ցույց տա, որպեսզի այդ հանրաքվեն անցնի, եւ եթե «այո» քվեարկողների թիվն ավելի մեծ լինի եւ գերազանցի 50 %-ը։ Այսպես, փաստացի, քաղաքացիներին զրկելով ընտրելու իրավունքից, նվազեցնում են ընտրողների թիվը։