Հանրային ռեսուրսները պետք է ծառայեն հանրային, ոչ թե կուսակցական շահերին. «Ականատես»
«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել Արաքս համայնքի երկու մանկապարտեզների տարածքները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական միջոցառումների կազմակերպմանն աջակցելու նպատակով օգտագործելու վերաբերյալ։ Գրիբոյեդով բնակավայրում, ըստ առաքելությանը փոխանցված տեղեկությունների, հոկտեմբերի 11-ին ոչ աշխատանքային օրը բացվել է համայնքային ենթակայության «Գրիբոյեդովի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը։ Հաստատության խոհանոցն ու ճաշասենյակն օգտագործվել են ՔՊ-ի քարոզչական միջոցառման մասնակիցների համար նախատեսված հյուրասիրության նախապատրաստման նպատակով։