Գյումրիում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին գտնվել է շուրջ 5300 մարդ․ ԻՔՄ
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 21:20-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5300 մարդ: