Պատահական չէ, որ Դուբլինում քննարկման առարկա է դարձել նաև քաղցրահամ ջրի հարցը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Դուբլինում Բաքվի բարբարոսական վարչախմբի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության և անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը ողջունելու մասին։ Առաջին հայացքից ոչ շատ կարևոր թվացող այս հարցերն իրականում ունեն լուրջ