Չեմ բացառում, որ Ալիևը փորձում է խաղալ այս թեմայով և ստեղծել իր համար իբր ծայրահեղական ապագա ընդդիմության կերպար, որի հանդեպ ցանկացած քայլ կլինի ավելի քան արդարացված. Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի ՖԲ գրառումը. Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Ադրբեջանում։ Արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանում բուռն քննարկումների առիթ է դարձել դպրոցներում միանման հագուստ կրելու մասին կառավարության որոշումը, որն ընդունվել է սեպտեմբերի 21-ին։ Այդ որոշումից հետո դպրոցներից սկսել են դուրս հրավիրել հիջաբ կրող աշակերտներին ու ուսուցիչներին։ Սա բողոքի մեծ ալիք է առաջացրել