«Վաղը ստորագրած կուսակցությունների ղեկավարները, ակտիվ անդամները կսկսեն իրազեկման ակցիաներ, որպեսզի մեր հանրությանը ներկայացնենք ալիեւյան սահմանադրության վտանգները». Նարեկ կարապետյան
«Մենք ստորագրել ենք հակաալիեւյան պակտը եւ ալիեւյան սահմանադրության դեմ բոլորը կոնսենսուս ունեն։ Այս պահին մեր պայքարը ալիեւյան սահմանադրության դեմ է եւ բոլորը միաձայն դրան կողմնակից են։ Եվ եթե կարիք լինի փողոցում պաշտպանել մեր սահմանադրությունը, հուսով եմ, մեր հանրությունը այդ քայլը կանի։ Եվ մենք ամբողջությամբ այդ պրոցեսի մեջ կլինենք»,-ասաց Նարեկ Կարապետյանը։