Քննարկվել են Հայաստան-Իտալիա առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր
«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետ։ Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որի վկայությունն են ընթացիկ տարում կայացած հանդիպումները: Կարևորվել է երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ամրապնդումը։