Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը
«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան հարկաբաժնում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ հիմնված արհեստանոցը Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով։