Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ նոր շրջանում ևս վերջին տարիներին Իրանի եւ ՀՀ-ի միջև ձևավորված դինամիկ և գոհացուցիչ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանն իր ուղերձում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։