Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևանում Ադրբեջանի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարները
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը, որը գլխավորում էր Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին, այցելել է Նախիջևան, որտեղ ադրբեջանական կողմի հետ քննարկել է տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ նախագծերի զարգացման հեռանկարները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պատվիրակությանն ընդունել է Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջալիլովը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են