Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան
Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պոռթկումներով ուղեկցվող հակահայկական հիստերիկ հայտարարություններին՝ կարծում եմ, որ հայ ժողովրդին այլ ելք չի մնում, քան նրան ձերբակալելը, դատելը և ցմահ ազատազրկման դատապարտելը։ Փաշինյանին չպետք է թույլ տալ պարզապես հրաժարական տալ և հեռանալ։ Նա պետք է շատ թանկ վճարի Հայաստանի թշնամիների հետ համագործակցելով՝ – Արցախի Հանրապետությունն