Սիրադեղյանական երեկո՝ Խնկո Ապոր գրադարանում
Գրող, որի հոգին բնակեցված էր մարդկանցով, և պետական գործիչ, որը կռում էր իրական Հայաստանի հաղթանակը. Խնկո Ապոր գրադարանում Վանո Սիրադեղյանի 80-ամյակին հիշեցին նրա պատմական դերը, դպրոցականների շրջանում նրա գործերի վերածնունդն ու «Օսկարի» երկար ցուցակ հասած «Կաթնեղբայր» ֆիլմի ստեղծման պատմությունը։