20:20-ի դրությամբ՝ ՔՊ հանրահավաքին Իջևանի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5400 մարդ․ ԻՔՄ
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:20-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5400 մարդ: